Պատրաստ ենք ընտրություններին․ Պապոյանը՝ Գյումրիում քաղաքական գործընթացների մասին (տեսանյութ)
ՔաղաքականԳյումրիում եղածը մեզ համար ևս անակնկալ է եղել, բայց մենք հենց դրա համար ենք շատ մեծ ուշադրություն դարձնում տարածքային կառույցներին։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն՝ արձագանքելով հարցին, թե Գյումրիում քաղաքական վենդետա կա՞ր:
Նա վստահեցրեց, որ ՔՊ–ն պատրաստ է ընտրություններին․ «Մենք տարածքային կառույց ունենք, թիմ ունենք, մենք պատրաստ ենք նաև ընտրությունների, որովհետև, ըստ էության, հենց այդ տարածքային կառույցի խորհուրդը մեր նախընտրական ցուցակի մեծ մասը պետք է լինի: Հետևաբար այդ առումով, որպես պրոցես, անակնկալ էր, բայց, բնականաբար, Գյումրին հանրապետության երկրորդ քաղաքն է, և պրոցեսները, որ ուղղությամբ էլ գնան, մենք պատրաստ ենք դրան»: