ՀՀ-ն չի կարող մասնակից լինել Ալիևի նախաձեռնած միջազգային շոուին, եթե դեռ մենք Բաքվում գերիներ ունենք․ Սաղաթելյան (տեսանյութ)
ԱԺ հրատապ նիստ կգումարվի նույեմբերի 12-ին ԱԺ ընդդիմադիր երկու ուժերի համատեղ նախաձեռնությամբ, որպեսզի ԶԱԺ-ն հայտատարարություն անի Բաքվում գտնվող ռազմագերիների և պատադների ազատ արձակման կոչով։
Իսկ մինչ այդ՝ վաղը 14։00-ին, ՀՅԴ-ն ԳՄ նախաձեռնությամբ ՄԱԿ-ի գրասենյակի, ԱԳՆ-ի և ԵՄ անդամ երկրների դեսպանատների մոտ կկազմակերպվի բողոքի ակցիա, որպեսզի այս կառույցներից հնչեն հայ ռազմագերիներին ազատ արձակման պահանջու կոչեր։
Ողջ աշխարհում այս կոչով հանդես եկողներ կան և աշխարհի 30 երկրներում ՀՅԴ-ի դատի գրասենյակների միջոցով անընդհատ տաք է պահվել այս օրակարգը և չի կարող ՀՀ ԱԳՆ-ն մասնակցել Ալիևի նախաձեռնած COP 29 միջազգային շոուին։
Եթե ՀՀ-ն մասնակցում է COP 29-ին, ապա հերթական անգամ լեգիտիմացնում է Ադրբեջանի ագրեսիան, Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը և այն ապօրինությունը, որ այս պահին կա հայ գերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության
նկատմամբ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)