Համալրվելու են մեծ կարևորություն ունեցող զորամասերը. Պապիկյան
ՔաղաքականՆախագիծը նպատակ ունի պահեստազորում գտնվող մեր որակյալ ռեսուրը ներգրավել զինված ուժերի կարևոր ուղղություններով, մասնավորապես՝ խոսքը վերաբերում է սահմանային զորամասերին և կարևորություն ունեցող հատուկ զորամասերին, օրինակ տարբեր զորատեսակների գծով, օրինակ կարող եմ բերել՝ ԱԹՍ–ի ուղղությամբ զորամասեր, մեզ համար մեծ կարևորություն ունեն կապի ոլորտի, հակաօդային պաշտպանության, հետախուզության զորամասերը։ Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նրա խոսքով՝ կարևոր է, որ մարդիկ, ովքեր ունեն գիտելիք ու փորձ, արագ կարողանան համալրել ԶՈւ շարքերը։
«Մենք խրախուսում են, որ պահեստազորից կարողանան համալրել մեր համար կարևոր զորամասերը։ Խրախուսում ենք, որպեսզի նրանց բավարարման մեջ էական բան փոխվի։ Սա տարածել բոլորի վրա՝ հակված չենք»,- ընդգծեց նախարարը։