Հույս ունեմ` Ամուլսարի ոսկու հանքը 2025 թվականին կշահագործվի. էկոնոմիկայի նախարար
Քաղաքական
«Ամուլսարի հետ կապված հիմա գործընթաց կա, մասնավորապես, ներդրողների ֆինանսավորման հետ կապված պրոցեսների մեջ ենք»,-կառավարության շենքի դիմաց լրագրողներին հայտնեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ հույս հայտնելով, որ հանքը 2025 թվականին կշահագործվի:
«Այժմ ներդրողների ֆինանսավորման հետ կապված գործընթաց կա։ Ֆինանսավորման մի մասն արդեն կա, մյուս մասով որոշակի վարկավորման գործընթաց կա։ Հուսով ենք, որ կավարտենք այս տարվա ընթացքում, և շատ մեծ հույս ունեմ, որ նվազագույնը գոնե մեկ եռամսյակ եկող տարի արդյունահանում կունենանք, եթե հաջողվի երկու եռամսյակ ունենալ՝ շատ ավելի լավ, և ավելի լավ տնտեսական արդյունք կունենանք, քան այն, ինչ որ նախանշել ենք հաջորդ տարվա համար», - ասաց Պապոյանը։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը