Խորհրդարանական ընդդիմությունը, առնվազն՝ մենք, չենք պատրաստվում հերթական ընտրության. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
ՔաղաքականԱԺ–ն հրատապ նիստ կգումարվի նույեմբերի 12-ին ԱԺ ընդդիմադիր երկու ուժերի համատեղ նախաձեռնությամբ, որպեսզի ԱԺ-ն հայտարարություն անի Բաքվում գտնվող ռազմագերիների և պատադների ազատ արձակման կոչով։ Իսկ մինչ այդ՝ վաղը 14։00-ին, ՀՅԴ ԳՄ–ի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի գրասենյակի, ԱԳՆ-ի և ԵՄ անդամ երկրների դեսպանատների մոտ կկազմակերպի բողոքի ակցիա, որպեսզի այս կառույցներից հնչեն հայ ռազմագերիների ազատ արձակման պահանջու կոչեր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Ողջ աշխարհում այս կոչով հանդես եկողներ կան և աշխարհի 30 երկրներում ՀՅԴ–ի գրասենյակների միջոցով անընդհատ տաք է պահվել այս օրակարգը և չի կարող ՀՀ ԱԳՆ-ն մասնակցել Ալիևի նախաձեռնած միջազգային շոուին։ Եթե ՀՀ-ն մասնակցում է COP 29-ին` հերթական անգամ լեգիտիմացնում է Ադրբեջանի ագրեսիան, Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը և այն ապօրինությունը, որ այս պահին կան հայ գերիներ Բաքվում»,– նշեց նա։