Բյուրականի ճանապարհին Հնդկաստանի քաղաքացին մոտոցիկլետով կողաշրջվել է. նա տեղափոխվել է հիվանդանոց
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մոպեդի մասնակցությամբ ինքնավթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 08:15-ի սահմաններում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 34-ամյա Աբհիմանյու Տհաիվալապպիլը իր վարած «Yamaha» մակնիշի մոտոցիկլով Բյուրական գյուղ տանող ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը