Պարեկները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Արտակարգ ՊատահարԼոռու մարզի պարեկները Սպիտակ համայնքի վարչական տարածքում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մեքենան: Վահագնաձոր գյուղի բնակիչ 25-ամյա վարորդը մեքենայի սրահում առկա շուրջ 3,5 խմ փայտանյութի վերաբերյալ ներկայացրել է փաստաթուղթ, որում եղած տվյալները չեն համապատասխանել փայտանյութի քանակական և ժամանակագրային տվյալներին:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սպիտակի քննչական բաժին:
Հանգամանքները պարզվում են: