ԱԳՆ-ի ֆինանսավորումը 2025 թվականին կավելանա
Քաղաքական2025 թվականին Հայաստանի արտաքին գործերի նախարարության կարիքների համար պետբյուջեից կհատկացվի 17 մլրդ 441 մլն դրամ։ Այս մասին Ազգային ժողովում հոկտեմբերի 31-ին 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Աճը, 2024 թվականի համեմատ, կկազմի 378 մլն դրամ կամ 2,2 տոկոս։
«Ընթացիկ ծախսերի ցուցանիշների աճը կկազմի 2,3 տոկոս կամ 394 մլն դրամ։ Միաժամանակ, կապիտալ ծախսերի մասով կարձանագրվի 15 մլն դրամի նվազում»,- ասաց Հովհաննիսյանը։