Ծանրորդ Նարեկ Մկրտչյանը պատանիների ԵԱ-ի ոսկե մեդալակիր է
ՍպորտՀայաստանի ծանրամարտի պատանեկան և երիտասարդական թիմերը շարունակում են հաջող մասնակցությունը Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնություններում:
Լեհաստանում ընթացքող մրցաշարում Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ, 81 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը պոկելով 150 և հրելով 191 կգ ՝ երկամարտի 341 կգ արդյունքով դարձել է Մ20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր: Պոկում վարժությունում Մկրտչյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալը:
Հրում վարժությունում 191 կգ արդյունքով նա արժանացել փոքր ոսկե մեդալի:Մինչև 23 տարեկանների պայքարում Հայաստանի մյուս ներկայացուցիչը` 81 կգ քաշային Կարեն Մարգարյանը, երկամարտի 333 կգ արդյունքով (150+183 կգ) դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր: