Էրեբունու ՁՊՎ-ից ազատ են արձակվել ապօրինի ձերբակալված 6 քաղաքացի․ «Սրբազան պայքար» (տեսանյութ)
ԻրավունքԷրեբունու ՁՊՎ-ից ազատ են արձակվել ապօրինի ձերբակալված 6 քաղաքացի: Այս մասին հայտնել են «Սրբազան պայքար» շարժման ֆեյսբուքյան էջում:
Ազատ արձակված քաղաքացիներն են՝ Հայկ Նիկողոսյանը, Աղվան Արշակյանը, Վիգեն Ազատյանը, Արա Մկրտչյանը, Նիկոլայ Քոչարյանը, Մուշեղ Նավասարդանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապօրինի զենք պահելու կասկածանքով ձերբակալվել են Հայկ Նիկողոսյանը, Աղվան Արշակյանը, Վիգեն Ազատյանը, Արա Մկրտչյանը, Նիկոլայ Քոչարյանը, Մուշեղ Նավասարդյանը, Հովհաննես Ավետիսյանը, Միքայել Օհանյանը, Արտեմ Խառատյանը:
Փաստաբան Հովհաննես Խուդոյանն էլ հայտնել էր, որ ձերբակալված երիտասարդները որևէ հակաիրավական արարք չեն կատարել ու հետապնդվում են իրենց քաղաքացիական դիրքորոշումը պաշտպանելու համար։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել