Վիզաների ազատականացման համար առողջության ապահովագրության ներդրումը կարևոր է․ Ավանեսյան
ՔաղաքականՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը կարևորագույն բաղադրիչ է, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում նաև առողջապահության ապահովագրության համակարգի ներդրումը և առողջապահական ծառայությունների հասանելիությունը կարևորագույն բաղադրիչ է։ Եվ մենք շարունակելու ենք աշխատել՝ ապահովելու այդ հասանելիությունը, որպեսզի վիզաների ազատականացման գործընթացը բարեհաջող ընթանա»,- ասաց Ավանեսյանը` հավելելով, որ կարևորը ռեֆորմի մեկնարիկն է, երբ որ մեկնարկի, 3 տարվա մեջ ամբողջ բնակչությունը կկարողանա ապահովագրվել։