517 տեղամասերը փակվեցին, քվեարկությունն ավարտվեց. քիչ անց կմեկնարկի քվեաթերթիկների հաշվարկը «Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին «Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից Իրանի առաջին փոխնախագահը կոչով դիմել է ադրբեջանցիներին Դիլիջանի 38/08 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Երկու լիտրանոց գարեջրի շիշ և անհասկանալի խոսք. Բուլղարիայում պաշտոնանկ են արել ընտրական հանձնաժողովի հարբած նախագահին Հիտլերի նախկին նստավայրում կրկին հրդեհ է բռնկվել Անկարգություններ Բարսելոնայում․ 128 մարդ ձերբակալվել է, տասնյակ խանութներ վնասվել են Ողբերգական վթար Աջափնյակում. 3 երեխաների մայրը հիվանդանոցում մահացել է 

Երիտասարդ ընտանիքի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքով մեղադրանք է ներկայացվել վարորդի ծանոթին

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում ավարտվել է 2024 թվականի հուլիսի 26-ին Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում երեք մարդու կյանք խլած ավտոպատահարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը` 2 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշված օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15կմ. հատվածում՝ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում, իրար էին բախվել «BMW X3 3.01» մակնիշի և «HONDA FTT 1.3» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «HONDA FTT 1.3» մեքենայի վարորդը և վերջինիս կինը տեղում մահացել էին, իսկ նրանց 7-ամյա որդին, ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, ևս մահացել էր:

Վարույթի շրջանակներում կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «BMW X3 3.01» մակնիշի վարորդը, նշված ճանապարհահատվածով վարելով ավտոմեքենան, թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, ինչպես նաև՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջներին հակասող գործողություններ:

Մասնավորապես՝ չպահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները, հոծ գծի առկայության պայմաններում, չի իրականացրել իր կողմից վարած տրանսպորտային միջոցի աջակողմյան երթևեկություն և հատելով հոծ գիծը՝ դուրս է եկել հանդիպակաց երթևեկության ուղեմաս։ Դրա հետևանքով բախվել է դիմացից ընթացող «HONDA FTT 1.3» մակնիշի ավտոմեքենային՝ դառնալով երեք մարդու մահվան պատճառ:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ նույն օրը՝ ժամը 02:05-ին, «BMW X3 3.01» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, օգնության խնդրանքով, զանգահարել է իր ծանոթին՝ Գյումրի քաղաքի 26–ամյա բնակչին, որից հետո վերջինս իր «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով գնացել է դեպքի վայր։ Անձամբ հավաստիանալով, որ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, իր ծանոթին քրեական պատասխանատվության կամ պատժի ենթարկելու իրականացմանը խոչընդոտելու դիտավորությամբ, 26–ամյա երիտասարդը իր վարած հիշյալ ավտոմեքենայով, վերջինիս դեպքի վայրից տեղափոխել է Գյումրի քաղաքի Անի թաղամասում գտնվող նրան պատկանող վարսավիրանոց։ Այնուհետև, ծանոթի խնդրանքով, երիտասարդը գնացել է նրա տուն, վերցրել վերջինիս անձնագիրը, որից հետո նույն ավտոմեքենայով նրան տարել և անցկացրել է Բավրայի սահմանային անցակետով։ Արդյունքում՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձը դիմել է փախուստի՝ թաքնվելով քրեական վարույթն իրականացնող մարմիններից:

2024 թվականի սեպտեմբերի 20-ին վերջինս ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «BMW X3 3.01» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Վերջինիս 26–ամյա ծանոթին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 474-րդ հոդվածի 1-ին մասով։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու հարցը լուծելու համար։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
517 տեղամասերը փակվեցին, քվեարկությունն ավարտվեց. քիչ անց կմեկնարկի քվեաթերթիկների հաշվարկը «Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին «Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից Իրանի առաջին փոխնախագահը կոչով դիմել է ադրբեջանցիներին Դիլիջանի 38/08 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Երկու լիտրանոց գարեջրի շիշ և անհասկանալի խոսք. Բուլղարիայում պաշտոնանկ են արել ընտրական հանձնաժողովի հարբած նախագահին Հիտլերի նախկին նստավայրում կրկին հրդեհ է բռնկվել Անկարգություններ Բարսելոնայում․ 128 մարդ ձերբակալվել է, տասնյակ խանութներ վնասվել են Ողբերգական վթար Աջափնյակում. 3 երեխաների մայրը հիվանդանոցում մահացել է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 25-ինԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո Ես տղամարդ եմ, իսկ քո արածը ստորություն է․ Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում Դատապարտված նախկին նախագահի որդին ընդդեմ Լուլայի․ Բրազիլիայում ընթանում է ընտրությունների երկրորդ փուլը Շուրջ 2500 բրիտանացի և ֆրանսիացի զինծառայողներ Գերմանիայում ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանության լայնածավալ զորավարժություններ են անցկացրել UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ Ձերբակալություններ հայաշատ Գլենդելում․ մարդկանց զգուշանում են՝ տնից դուրս չգալ․ ԶԼՄ Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին (լուսանկար) Արգավանդի խաչմերուկում 3 մեքենա է բախվել. կա վիրավոր․ վարորդներից մեկը դիմել է փախուստի Կրեմլում պատասխանել են Մոսկվա Թրամփի այցի հնարավորության մասին հարցին Ջուր չի լինելու. ՀասցեներԱրդեն բոլոր սահմաններն անցնում են․ Պուտինի ուշագրավ արձագանքը Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է. Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Գերմանիայում ձերբակալել են 18-ամյա կասկածյալի, որին կասկածում են 14-ամյա ամերիկուհուն ինքնասպանության հասցնելու մեջ Ժամը 12.00–ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ. ՆԳՆ Այսօր Սերբիան խորհրդարան է ընտրում, Բուլղարիան՝ նախագահ Գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի Կիեւյան փողոցում վիրավորված երիտասարդը Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի որդին է Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին. տուժած 5 անչափահաս երեխաները նրանց զավակներն են Քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը շուրջ 30 րոպե բաց էր․ «Ազատ քվե» (տեսանյութ) Արտենին թուրքերի և ադրբեջանցիների քարտեզների վրա արդեն նշվել է որպես մի վայր, որտեղ ազգային խորհրդանիշը հնարավոր եղավ հեռացնել առանց լուրջ դիմադրության. Արմեն ԱյվազյանԱԹՍ-ների զանգվածային հարվածներ Բելգորոդին․ զոհեր, վիրավորներ և լայնածավալ ավերածություններ Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն Իրանում սպառնացել են Իսրայելը «մեկ ժամից էլ պակաս ժամանակում կյանքի համար ոչ պիտանի» դարձնել ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներՄեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների ՏԻՄ ընտրություններ 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվեցին Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալել
Ամենադիտված