Շատ դեպքերում մարդիկ պարզապես չեն վճարել, մեթոդներ կկիրառենք. Ավինյան
ՀասարակությունՇատ դեպքերում մարդիկ պարզապես չեն վճարել, մեթոդներ կկիրառենք։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը` խոսելով տրանսպորտում վճարումների փոփոխության մասին։
Երևանի քաղաքապետը կարծում է, որ կարևոր էր այս գործընթացը սկսել միասնական տոմսային համակարգին անցնելուց առաջ, որ բացահայտեին բոլոր խնդիրները։
«Հունվարի 1–ից ունենալու ենք ամբողջական աշխատող միասնական տոմսային համակարգ, և ավտոբուսի ներսում կանխիկ վճարումներ հնարավոր չի լինի անել»,–ասաց Ավինյանը` պատասխանելով այսօրվանից միայն օնլայն կամ միայն 100 դրամով վճարելու համակարգի բերած խնդիրների մասին հարցին։