Անձնական տվյալների արտահոսքի դեպքում կզրկվենք մեր բիզնեսից, լիցենզիայից.Հունանյան
«Երևանի ավտոբուսներում գումար հավաքագրող սարքերը տեղադրելու հարցը «ԹԵԼ-ՍԵԼ»-ի հետ կապ չունի, մենք չենք տեղադրել,այդ սարքերը «Երևան ավտոբուս» ընկերությունն է տեղադրել», -«Փաստինֆո»-ին ասել է «ԹԵԼ-ՍԵԼ»- ընկերության փոխտնօրեն Լիանա Հունանյանը՝ նշելով, որ իրենց հետ պայմանագիրը վերաբերում է էլեկտրոնային վալիդատորներին։
«Երևանի Մետրոպոլիտենի կայարաններում տեղադրվել են մեր տերմինալները, որտեղ վաճառվում են մետրոյի դրամարկղային կտրոնները, դրանք մերն են»,- ասաց նա՝ նշելով, որ բարձրաձայնվող խնդիրների կեսն իրենց հետ կապ չունի։
Տարբեր գործիչներ, այդ թվում՝ պատգամավորներ, մտահոգություն են հայտնել «Թել-Սել»-ում հավաքագրով անձնական տվյալների պաշտպանության հետ կապված՝ նկատի ունենալով, որ ավտոբուսի տոմս գնելու համար բանկային քարտ կցելիս անձնական տվյալներ են պահանջվում։ Հունանյանը նշեց, թե դա նոր բան չէ, իրենք հազարավոր անձնական տվյալներ ունեն՝ ՀՀ քաղաքացիների վերաբերյալ, բայց դա չափազանց գաղտնի ինֆորմացիա է և արտահոսքի դեպքում իրենք կզրկվեն լիցենզիայից։ Մասնավորապես նա վկայակոչեց «Թել-Սել»-ի կողմից արեն մի քանի տարի մատուցվող ծառայությունները, իրենց տերմինալների միջոցով կատարվող վճարումները։