Խոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ Կենտրոնում Դավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղել Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Պատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման Աբովյան Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվել Հայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարները Ենթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալ Բենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ Սերդյուկով Ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ «44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ Սարգսյան Հայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներով 

Հովհաննես Ավետիսյանի ձերբակալությունը տեղի ունեցավ, երբ նա սկսեց քննադատել իշխանություններին

Քաղաքական

Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան, ի դեմս Կոալիցիայի Կառավարման խորհրդի, խորը մտահոգություն է հայտնում վերջին շրջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ ճնշումների ակնհայտ դրսևորումների կապակցությամբ:

2024թ. հոկտեմբերի 31-ին իրավապահ մարմինների կողմից ապօրինի զենք պահելու կասկածանքով մի խումբ անձանց հետ ձերբակալվել է նաև հայտնի հասարակական գործիչ, միջազգային փորձագետ, օրինապահ քաղաքացի Հովհաննես Ավետիսյանը: Հարկ ենք համարում նշել, որ Հովհաննես Ավետիսյանը բարձր որակավորում ունեցող մասնագետ է՝ Հարվարդի համալսարանի հանրային կառավարման մագիստրոսի կոչումով, կրթություն է ստացել նաև Թաֆթսի և Ջորջիայի համալսարաններում: Նա ճանաչված փորձագետ է հանրային ֆինանսների կառավարման ոլորտում, ունի երկարամյա փորձ պետական կառավարման համակարգում, միջազգային և տեղական կառույցներում, Դարոն Աճեմօղլուի «Ինչու են ձախողում պետությունները» գրքի հայերեն թարգմանության համահեղինակ է:

Հատկանշական է, որ Հովհաննես Ավետիսյանի ձերբակալությունը տեղի է ունեցել հենց այն ժամանակահատվածում, երբ նա հրապարակայնորեն սկսել էր քննադատել գործող իշխանությունների քաղաքականությունը և վերհանել համակարգային խնդիրները: Սա մտահոգիչ օրինաչափություն է դառնում, երբ իշխանությունների հանդեպ քննադատական դիրքորոշում ունեցող հասարակական գործիչները ենթարկվում են տարբեր ճնշումների և հետապնդումների:

Հովհաննես Ավետիսյանը հայտնի է որպես 2018 թվականի գարնանը տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների ակտիվ մասնակից, ով իր գործընկերների հետ միավորել էր «ԼՈՒՅՍ» հիմնադրամի միջոցով արտերկրի լավագույն համալսարանների շրջանավարտներին՝ ընդդեմ այդ ժամանակվա վարչապետի պաշտոնավարման: Նման քաղաքացիական նախաձեռնությամբ հանդես եկած անձի նկատմամբ ներկայիս իշխանությունների կողմից նմանատիպ վերաբերմունքը խորը մտահոգություն է առաջացնում ժողովրդավարական արժեքների պահպանման տեսանկյունից:

Մենք խորապես մտահոգված ենք մի շարք հանգամանքներով՝

1. Իրավապահ մարմինները կիրառել են ձերբակալման ծայրահեղ միջոց՝ առանց նախապես զենքերի և դրանց փաստաթղթերի ստուգման գործընթաց իրականացնելու:

2. երբակալությունը կատարվել է երկու անչափահաս երեխաների հոր նկատմամբ՝ առանց հաշվի առնելու այս հանգամանքը:

3. Խախտվել է անմեղության կանխավարկածի սկզբունքը:

4. Այս գործողությունները լուրջ վնաս են հասցնում Հովհաննես Ավետիսյանի մասնագիտական հեղինակությանը և կարիերային:

5. Նման գործելաոճը կարող է ունենալ խիստ բացասական հետևանքներ ողջ քաղաքացիական հասարակության համար՝ ստեղծելով ինքնագրաքննության և ինքնասահմանափակման մթնոլորտ:

Հատկանշական է, որ Հովհաննես Ավետիսյանը, իր փաստաբանի մասնագիտական աջակցությամբ, ազատ է արձակվել հոկտեմբերի 31-ի կեսգիշերից հետո, ինչը ևս մեկ անգամ հարցականի տակ է դնում ձերբակալման անհրաժեշտությունը և հիմնավորվածությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում՝

1. Իրավապահ մարմիններին՝ հետագա քննչական գործողություններն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում՝ առանց անհարկի կոշտ միջոցների կիրառման:

2. Հակակոռուպցիոն մարմիններին՝ անհապաղ ուսումնասիրել այս գործով իրավապահ մարմինների գործողություններում հնարավոր կոռուպցիոն ռիսկերը և տալ համապատասխան գնահատական:

3. Մարդու իրավունքների պաշտպանին՝ ուսումնասիրել տվյալ գործով Հովհաննես Ավետիսյանի իրավունքների հնարավոր խախտումները և ըստ այդմ միջոցներ ձեռք առնել նրա պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու, դրանց հասցված նյութական և բարոյական վնասները փոխհատուցելու ուղղությամբ:

4. Միջազգային կառույցներին և դիվանագիտական ներկայացուցչություններին՝ ուշադրություն դարձնել Հայաստանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ աճող ճնշումների միտումներին:

Միաժամանակ վստահություն ենք հայտնում, որ Հովհաննես Ավետիսյանը, լինելով օրինապահ քաղաքացի, կաջակցի անաչառ քննության իրականացմանը՝ ճշմարտության բացահայտման նպատակով:

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հայտարարում է իր պատրաստակամությունը՝ մանրակրկիտ հետևելու գործի հետագա ընթացքին և անհրաժեշտության դեպքում նոր հայտարարություններով ու գործողություններով հանդես գալու մասին:

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդ

Ծանոթություն. Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան մասնագիտական քաղաքացիական հասարակության կառույց է, որը հիմնադրվել է 2014 թ. նոյեմբերի 28-ին Երևանում: Կոալիցիային ներկայումս անդամակցում են ավելի քան 50 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, իսկ քարտուղարության գործառույթները իրականացնում է Իրավաբանների հայկական ասոցիացիան:

 

01.11.2024թ.

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ ԿենտրոնումԴավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղելԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելՊատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման ԱբովյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվելՀայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարներըԵնթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալԲենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ ՍերդյուկովՋերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ ՍարգսյանՀայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներովՀնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվելԻրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ ՇարմազանովՌուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո ՀՀ իշխանությունը տեղեկություն է ունեցել պատերազմի մասին, պատասխանատուն ինքն է․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Արցախի կործանման սկիզբը դրվել է 44-օրյա պատերազմով, չպետք է հասնեինք այս իրավիճակին. Շահրամանյան (տեսանյութ) Վարչապետի վրա ձու են նետել Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ ՈՒՂԻՂ. Եռաբլուրում ոգեկոչում են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակըՈւկրաինան պատրաստվում է զանգվածաբար կիրառել որսիչ ԱԹՍ-ներ․ Բուդանովը ժամկետ է նշել Արցախի ժողովուրդը չի հրաժարվել և երբեք չի հրաժարվելու իր հավաքական իրավունքներից. խաղաղությունը չի կարող կառուցվել արդարության շրջանցմամբ. Բաղունց Ի՞նչ պատերազմ, ի՞նչ ես ասում․ Ծառուկյանը հիշեցրել է՝ ինչ էր զգուշացրել 44-օրյա պատերազմից առաջ Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Երևանում բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Սեպտեմբերի 27․ վեց տարի առաջ սկսվեց 44-օրյա պատերազմը ՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներում
Ամենադիտված