Իրանը Իսրայելին զգուշացրել է «անհրաժեշտ պահին» պատասխան տալու մասին
Իրանը Իսլամական Հանրապետության տարածքի վրա Իսրայելի վերջին հարձակմանը կպատասխանի «անհրաժեշտ պահին և համապատասխան ձևով»։ Այդ մասին Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Քամալ Խարազին։
«Իսլամական Հանրապետությունն անպայման կպատասխանի իսրայելական ագրեսիային անհրաժեշտ պահին և համապատասխան ձևով», -ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է պաշտոնյան և հավելել.«Մենք պատրաստ ենք պատերազմի, բայց չենք ցանկանում ընդլայնել այն, քանի որ այս պահին մենք ապացուցել ենք զսպելու մեր կարողությունները»։