Գյումրու ՏԻՄ-ում տեղի ունեցող զարգացումները կանխատեսելի են. ավագանու «Ապրելու երկիր» խմբակցություն
Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը գրում է․
«Հանուն Գյումրու, հանուն արդարության, հանուն համերաշխության
«Հանուն Գյումրու, հանուն արդարության, հանուն համերաշխության
,,Աստծո գործերն անքննելի են,,։
Աստվածաշնչյան թևավոր այս արտահայտությունն արտահայտում է կյանքի անկանխատեսելիությունը, ճակատագրի բոլոր շրջադարձերը կանխատեսելու անկարողությունը։
Գյումրու տեղական ինքնակառավարման մարմիններում տեղի ունեցող զարգացումները մի կողմից անկախատեսելի էին, մյուս կողմից` կանխատեսելի, բայց որքան էլ որ կանխատեսելի լինեին, ոչ ոք, կրկնում եմ`ոչ ոք(այդ թվում` քաղաքական ուժ կամ ուժեր) իրավունք չուներ Գյումրին կանգնեցնելու ճգնաժամի առաջ՝ հանձնելով կամ վերցնելով իշխանությունը(անունը ինչ ուզում եք դրեք)։
Գյումրիում իշխանության տերը ԳՅՈՒՄՐԵՑԻՆ է և լեգիտիմ է այն իշխանությունը, որը ձևավորված է կամ ձևավորվելու է գյումրեցու քվեով։
Գյումրի՛ս, դու հավերժ ես, իսկ մնացածս`անցողիկ։
Ստեղծված իրավիճակում համոզված եմ, որ Գյումրու շահի մասին մտածող ու մտահոգ շատ ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐ կան, ովքեր տեր են կանգնելու Գյումրիին հենց հանուն Գյումրու, հանուն արդարության և հանուն համերաշխության»։