Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը Հռոմի հայտնի Տրևի շատրվանը կարող է 200 հազար եվրոյով պակաս «վաստակել» 8 տարվա դադարից հետո Ջոնի Դեփը կրկին կինովարձույթի առաջին տեղում է Ներդրողների ուշադրությունը կենտրոնացել է Nvidia-ի ապագայի վրա Լիտվան և Լատվիան նույնպես կարող են փակել Ռուսաստանի հետ սահմանը Ադրբեջանը ցանկանում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր մոդել ձևավորել Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. Թրամփ Ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդ Նիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառով Եվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասին Հայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. Մեդվեդև 

Մեքենաները խուզարկել են, զենք չեն գտել, ասել են` վաղը կգաք բաժին, թե չէ` բերման կենթարկենք. «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրել է.

Օմբուդսմեն Անահիտ Մանասյանը երեկ հայտարարեց, թե վերահաստատում է իր դիրքորոշումը, որ անձին ազատությունից զրկելու ցանկացած դեպք պետք է համապատասխանի իրավաչափության սահմանված չափանիշներին, եւ հարցին առնչվող ցանկացած մտահոգություն պետք է դառնա պատշաճ քննարկման առարկա: Խոսքը Սրբազան պայքարի 9 մասնակցի ձերբակալման մասին է, բայց Անահիտ Մանասյանը, ինչպես միշտ, ուշ է արձագանքում իրադարձություններին, եւ նրա արձագանքները քաղաքացիների համար «ճաշից հետո մանանեխն անիմաստ է» էֆեկտն են ունենում։ Օմբուդսմենը, որպես կանոն, անձամբ չի այցելում նրանց եւ հիշում է, որ ինքն անելիք ունի, երբ գնացքն արդեն գնացել է։ Այս անգամ էլ նա որոշեց արձագանքել իրավիճակին, երբ ձերբակալված 9 անձինք արգելանքից ազատ էին արձակվել։ 


Չնայած Անահիտ Մանասյանի գրասենյակից վստահեցնում են, որ ուսումնասիրություն են սկսել նույն օրը՝ 2024 թ. հոկտեմբերի 31-ին, երբ ԶԼՄ-ներով տեղեկություններ են հրապարակվել, թե ապօրինի հրազեն պահելու կասկածանքով ձերբակալվել է 9 անձ: «Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմում անմիջապես սկսվել է ուսումնասիրության ընթացակարգ: Նույն օրը նշված անձանց ձերբակալման իրավական հիմնավորվածության եւ նախաձեռնված քրեական վարույթին առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ են պահանջվել ՀՀ գլխավոր դատախազությունից: Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Պաշտպանի աշխատակազմ տեղեկություն է ստացվել այն մասին, որ ձերբակալված բոլոր 9 անձինք ազատ են արձակվել: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված ուսումնասիրությունը շարունակվում է»,- երեկ հաղորդել է ՄԻՊ գրասենյակը, իսկ Անահիտ Մանասյանի գործունեությանն անծանոթ քաղաքացուն կարող է թվալ, թե նրա հարցերից այնքան են վախեցել, որ ձերբակալվածներին միանգամից ազատել են։

«Մի օր` 24 ժամ, մարդիկ ապօրինի մնան ՁՊՎ-ում, ապօրինաբար ազատությունից զրկվեն, բա ՄԻՊ-ը մի անգամ չգա՞, չպարզի՞, թե ինչ է եղել։ Էսօր մի ձեւական հաղորդագրություն է տարածել, թե իբր դիմել է դատախազին եւ այլն, բայց մարդիկ հավաքվել են իր գրասենյակի դիմաց` չիջավ ներքեւ, որ մի հատ տեսնի՝ ինչ ենք ուզում, իր մամուլի պատասխանատուին ուղարկեց։ Պահանջեցինք, որ մեկը մեզնից ու մի լրագրող գնանք վերեւ, ասեցին՝ չէ, լրագրող չպետք է գա, իրենք լրագրողից վախենում են կամ երեւի ալերգիա ունեն»,- ասում է ձերբակալվածներից 4-ի շահերը ներկայացնող փաստաբան Մկրտիչ Դավթյանը։

Ցուցարարները մոտ մեկ ժամ սպասել են, մինչեւ իրենց խոսքը հասցնեն ՄԻՊ-ին, հետո ՄԻՊ-ինը՝ իրենց։ «Լայն քննարկում են անում, խորհրդատվություն են ստանում վարչապետից, վերադասից` չենք հասկանում»,- ասում է փաստաբանը եւ առաջարկում է ՄԻՊ-ին վերանվանել ՎԻՊ՝ վարչապետի իրավունքների պաշտպան։ «Էլ ուրիշ ելք չկա։ Բա դու ընտրվել ես որպես իշխանությունների հակակշիռ, որ թույլ չտաս, որ նա ապօրինի գործողություններ անի»։ Մկրտիչ Դավթյանին առաջարկեցինք հիշել մի դեպք, երբ ՄԻՊ Մանասյանը գնացել է ինչ-որ խեղճ, բողոքավոր քաղաքացու մոտ, որի իրավունքը ոտնահարվել է։ «Ախր, դուք էնքան վիրավորական բան եք ասում։ Նա, վերեւում նստած, ո՞նց կարող է իջնի ներքեւ։ Երկրորդ, թե երրորդ հարկում` Աստծուն մոտիկ նստած է, ինչո՞ւ պետք է իջնի քաղաքացու մոտ։ Դուք նրան վիրավորում եք»,- հեգնեց պաշտպանը։

ՄԻՊ-ն ասում է, որ շարունակում է դեպքի ուսումնասիրությունը, ի՞նչ արդյունք եք ակնկալում։ «Բայց ի՞նչ է ուսումնասիրում։ Փոխանակ գա, մտնի ՁՊՎ խուց, ասի՝ ով ես, ինչու են քեզ բերել, վերցնի ձերբակալության որոշումը, քսերոքս անեն, տանեն ուսումնասիրեն։ Մեկը չի հարցնում՝ ի՞նչ եք ուսումնասիրում, եթե դեպքից տեղյակ չեք։ Մեկը կար, պարեկներից երեւի, նախկինում չոբան է եղել, որովհետեւ, ասում են՝ չոբաններն են դարձել պարեկ, զեկուցագրում գրել է, որ անձն ավտոմեքենայից իջավ ոչ սթափ վիճակում։ Բայց արձանագրություն չունի։ Հաջորդն ասում է, որ իջավ` ձեռքին ատրճանակի նման բան կար, դրեց ծոցագրպանը։ Ու դրանից հետո իրենք խուզարկություն են արել, արձանագրություն են կազմել, որում «Սամսունգ» են գտել, փող ու կրակայրիչ։ Նման ոստիկաններին կա՛մ հոգեբուժարան է պետք ուղարկել, կա՛մ նարկոլոգի մոտ, որ աչքին ամեն ինչ զենք է երեւում։ Եվ այս արձանագրությունը դրել են ձերբակալության որոշման հիմքում, իսկ քննիչն էլ չի ասում՝ ո՞ւր ա զենքը, բա ո՞ւր ա, որ խմած ա, ո՞ւր ա արձանագրությունը։ Պետք է հրաժարվեր, ասեր՝ ռադ եղեք, գնացեք։ Բայց քննիչն էլ իր հերթին է էդ նույն սուտի փաստերը դնում որոշման հիմքում, ու մի հատ էլ ձերբակալության որոշում ինքն է կայացնում»,- ասում է Մկրտիչ Դավթյանը։

Բոլոր 9 ձերբակալվածները՝ Աղվան Արշակյանը, Հայկ Նիկողոսյանը, Վիգեն Ազատյանը, Արա Մկրտչյանը, Նիկոլայ Քոչարյանը, Մուշեղ Նավասարդյանը, Հովհաննես Ավետիսյանը, Միքայել Օհանյանը, Արտեմ Խառատյանը, «Սրբազան պայքար» շարժման ակցիաների ակտիվ մասնակիցներ են։ Նրանց մեղադրանք առաջադրված չէ։ Բոլորին ձերբակալել են տարբեր վայրերում, նույն եղանակով։ Նրանք իրար հետ էլ չեն եղել։ Ոչ մի կապ մեկը մյուսի հետ չի ունեցել։ Հրահանգ է եղել՝ հրահանգը կատարել են։ «Երեւի տեսել են՝ ինչ մեքենաներով են գալիս միջոցառումների, զենքի կասկածանքով կանգնեցրել են մեքենաները, խուզարկել են, որի իրավունքը չունեն, տեսել են, որ զենք չկա, հետո իրենց են խուզարկել, ասել են՝ վաղը կգաք բաժին, թե չէ՝ բերմանով կբերենք։ Մարդիկ էլ, իմանալով, որ իրենք ոչ մի բան չեն արել, գնացել են բաժին, որտեղ որոշում են կայացրել ձերբակալելու մասին»,- պատմում է Մկրտիչ Դավթյանը։ Նա հաղորդում է ներկայացրել ոստիկանների եւ քննիչի դեմ։ «Ձերբակալման հիմքում դրել են ակնհայտ կեղծ փաստեր, որի հիման վրա նրան ազատությունից զրկել են, նաեւ՝ քրեական հետապնդման են ենթարկել»։ Փաստաբանը համոզված է, որ մարդկանց ապօրինի ազատությունից զրկելը դիտավորություն է, պաշտոնեական դիրքը չարաշահելով՝ գործողություններ են իրականացնում, իսկ նպատակն ահաբեկելն է, զզվեցնելը, որ ոչ ոք միտինգ չանի, չբողոքի, փողոց դուրս չգա, ու սահուն կերպով Հայաստանը դարձնեն թրքական վիլայեթ։

Բոլոր ձերբակալվածների մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերել են գրեթե նույն իրերը՝ հեռախոս, մանրադրամ, փող, մեկի մոտ գրիչ է եղել, մյուսի մոտ եղել է գազային ատրճանակ, որի համար անձն ունեցել է թույլտվություն, վկայական է ցույց տվել։ Բայց նրան ոստիկանն ասել է՝ կապ չունի՝ ունես, թե չունես թույլտվություն, գնում ես, եւ վերջ։ Հարուցված է հանրային քրեական վարույթ` ապօրինի զենքի կրման հոդվածով։ Զենք չի հայտնաբերվել, բայց վարույթը հարուցել են ու չեն կարճում։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևըՀռոմի հայտնի Տրևի շատրվանը կարող է 200 հազար եվրոյով պակաս «վաստակել»8 տարվա դադարից հետո Ջոնի Դեփը կրկին կինովարձույթի առաջին տեղում էՆերդրողների ուշադրությունը կենտրոնացել է Nvidia-ի ապագայի վրաԼիտվան և Լատվիան նույնպես կարող են փակել Ռուսաստանի հետ սահմանըԱդրբեջանը ցանկանում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր մոդել ձևավորելԵրևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. ԹրամփԵվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանների և 47 բանկի դեմՁմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդՆիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառովԵվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասինՀայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. ՄեդվեդևԵՄ դիվանագիտության ղեկավար․ Մենք շատ բան ունենք քննարկելու Հարավային Կովկասի գործընկերների հետԱնքորիջում Պուտինն ընդունել էր ամերիկյան առաջարկը․ ԼավրովԱստղագուշակը զգուշացրել է. այս 4 կենդանակերպի նշանները պետք է ավելի զգույշ լինեն նոյեմբերի կեսին Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. ԹրամփՎարդապետյանը Դուբայի դատախազության ներկայացուցչի հետ քննարկել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության հնարավորություններըՅակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերըՏասնյակ կիլոմետրերով նոր ջրագծեր և զգալիորեն կրճատված ջրակորուստներ․ «Վեոլիա Ջուր»Վան Գոգի՝ 180 միլիոն դոլարանոց կտավը դարձել է վեճի առարկաԷդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ․ Մանավազյանը՝ Ֆրանսիայի դեսպանինՀայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է Երանոս գյուղում «Mercedes G»-ն բախվել է գազալցակայանի տարածքում լիցքավորվող «ՎԱԶ 2121»-ին, ապա լիցքավորման սարքավորմանըԿրակովի ահաբեկչի մարմինը կտեղափոխվի համալսարան՝ բժշկական փորձերի համարԱլավերդի-Ախթալա ճանապարհին բախվել են երկու բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրաԳյումրու բժշկական կենտրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի Միրզոյանը Բրյուսելում ներկայացրել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերըԱրցունքները չեն ազատում քաղաքական պատասխանատվությունից․ ԻշխանյանՈւկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում Հոկտեմբերին հսկողական միջոցառումների արդյունքում ՊԵԿ-ը արձանագրել է մի շարք խախտումներ Ատելության քաղաքականությունից դեպի բարոյական վերածնունդ. ինչպե՞ս կոտրել ռեժիմի արժեքային թակարդը«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում20 մլն դրամ կաշառքի գործով ձերբակալվել են ՊԵԿ-ի և Հարկադիր կատարման ծառայության պաշտոնյաներՄոսկվա այցի ընթացքում ԱՄՆ հատուկ բանագնացները քննարկել են Պուտինի և Թրամփի հանդիպումը․ ՈւշակովԷդ բանտերում դուք էլ կհայտնվեք ու մաշկի վրա կզգաք խայտառակ վիճակը․ինձնից պետք է ներողություն խնդրենՂազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից Հերթական ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարցԱպակին՝ մեծ արվեստի լեզու․ Վենետիկում բացվել է ավելի քան 100 գործի ցուցահանդեսԾովերից գողացված ժառանգությունը՝ Փարիզում․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր ցուցահանդեսըՀինգ համաշխարհային պրեմիերա․ Ավստրալիայում նոր երաժշտական ծրագիր է ներկայացվելԳորիսի տարածաշրջանի և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի և Սիսիանի տարածաշրջաններում՝ թույլ անձրևԲահրեյնի հին ամրոցի տակ՝ Դիլմունի հետքերով․ նոր պեղումներ են սկսվում1,15 միլիոն այցելու և վաճառքի աճ․ Շարժայի գրքի տոնավաճառի արդյունքներըՉարենցավանում կամավոր հանձնել են մեծ քանակությամբ զենք-զինամթերքՈւռուցքը դիմադրում է դեղին․ գիտնականները գտել են բջջային փոփոխությունների հետքերՏիեզերքում՝ մազից էլ փոքր ճշգրտումներ․ «Ռոմանը» մոտենում է գիտական աշխատանքինՊուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ում
Ամենադիտված