Վանում ուրարտական ժամանակաշրջանի խոշոր արձան է հայտնաբերվել
ՀասարակությունՀնագետները Վանի Տուշպա թաղամասում հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերել են ուրարտական ժամանակաշրջանի բազալտե քարե արձան, որը կշռում է մոտ մեկ տոննա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Arkeonews-ը:Ըստ հնագետների՝ գտածոն մոնումենտալ եռաչափ արձան է, ինչպիսին նախկինում երբեք չի հանդիպել։ Տպավորիչ չափերով և վարպետորեն քանդակված բազալտե արձանի մասին տեղեկությունները, գիտնականների խոսքով, պարզ կլինեն մանրամասն ուսումնասիրելուց հետո: Այն նման է փորագրված հիմքով, ոճավորված գլխով, քառակուսի պրիզմայաձև մարմնով և դեմքի աննկատելի դիմագծերով կերպարի։