Բռնության սպառնալիքով շորթել են 36.000 ԱՄՆ դոլար, ապա` փորձել առևանգել
ՀասարակությունՏղամարդուց բռնության սպառնալիքով շորթել են 36.000 ԱՄՆ դոլարի չափով գումար, ապա` փորձել առևանգել նրան: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ` դեպքը տեղի է ունեցել ամիսներ առաջ` Երևանում:
Երկու տղամարդ նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելու սպառնալիքով և շանտաժով 39-ամյա տղամարդուց շորթել են առանձապես խոշոր չափերի' շուրջ 13.970.160 ՀՀ դրամին համարժեք 36.000 ԱՄՆ դոլար գումար, ապա` հունիսի 25-ին` ևս մեկ տղամարդու հետ միասին զենքի գործադրմամբ փորձել են առևանգել նրան, սակայն չեն կարողացել. 39-ամյա տղամարդը դիմել է փասխուստի:
Քրեական վարույթի շրձանակներում տղամարդկանցից մեկը, որը նախկինում դատվածություն ունեցել է, գտնվում է տնային կալանքի տակ, մյուս երկուսի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել վարչական հսկողությունը և գրասվը: Գործը Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի վարույթում է: