Սոցապնախարարին պատկանող օբյեկտում խախտում հայտնաբերվի, ու ոչ մի բան չարվի․ Բադասյան
ՔաղաքականՄեր աչքերը հարկային վարչարարություն անելիս փակ է։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՊԵԿ-ը ստուգումներ է արել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ընտանիքին պատկանող ռեստորանում և խախտումներ հայտնաբերել, սակայն որևէ քայլ դեռևս չի արել։
«Մեզ բացարձակ չի հետաքրքրում որ սուբյեկտը ինչի հետ կապ ունի, թե կապ չունի։ Երբ մեզ հետաքրքիր է իրական շահառումների մասին ինֆորմացիա էլ ենք ունենում, եթե դա հետքրքիր է հարկային վարչարարության տեսանկյունից»,- ասաց Բադասյանը։
Նրա խոսքով՝ ռիսկերի համակարգն աշխատում է ալգոռիթմերի հիման վրա։