Զախարյանը պատրաստվում է այս մրցաշրջանում առաջին անգամ խաղալ Ռեալ Սոսյեդադի կազմում
ՍպորտԻսպանական «Ռեալ Սոսյեդադի» հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը մարզվում է ընդհանուր խմբում և պատրաստվում է այս մրցաշրջանում իր նորամուտը նշել Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբի կազմում: Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Այս մասին խոսել է Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը։ Ըստ նրա՝ Արսենը կարող է խաղադաշտ դուրս գալ նոյեմբերի 14-ին Իսպանիայի գավաթի խաղարկության՝ «Յովե Էսպանյոլի» դեմ խաղում։
«Արսենի հետ ամեն ինչ կարգին է. նա մարզվում է ընդհանուր խմբում՝ մարզավիճակ հավաքելով։ Հուսով եմ, որ նա պատրաստ կլինի հետաձգված գավաթային խաղին, բայց բաց կթողնի «Բարսելոնայի» հետ հանդիպումը»,- ասել է Գոլուբինը RIA Novosti-ին տված հարցազրույցում։
Արսեն Զախարյանը վնասվածք էր ստացել հուլիսի կեսերին: