Ինչ մթերքներից պետք է խուսափեն տղամարդիկ. սննդաբանի խորհուրդները
ԱյլՍրտանոթային հիվանդությունների, 2-րդ տիպի շաքարախտի և քաղցկեղի որոշ տեսակների զարգացման ռիսկերը նվազեցնելու համար տղամարդիկ պետք է իրենց սննդակարգից բացառեն մի քանի մթերքներ։ РИА Новости-ին այս մասին հայտնել է դիետոլոգ, էնդոկրինոլոգ և Մայրա Ռաուն։
Նրա խոսքով՝ տղամարդը պետք է նվազեցնի վերամշակված մսամթերքի օգտագործումը՝ երշիկեղեն, ապխտած միս, բեկոն, ինչպես նաև դադարի ալկոհոլ օգտագործել։
Մասնագետը հավելում է, որ ալկոհոլը դեպրեսիվ է։ Հետևաբար, խմիչք խմելուց հետո հուզական վիճակի բարելավմանը հաջորդում է տրամադրության վատթարացումը: Բացի այդ, ալկոհոլի կանոնավոր օգտագործումը կախվածություն է առաջացնում և խաթարում լյարդի աշխատանքը:
Աղբյուր` Փաստինֆո