Հնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվել Իրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ «Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ Շարմազանով Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Ֆրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո 

Հակասությունների, դիմադրությունների և «համագործակցության» տարածաշրջանային լաբիրինթոսը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե տարիներ առաջ Թուրքիան ասոցացվում էր որպես Արևմուտքի կցորդ ՆԱՏՕ-ի անդամ պետություն, ապա ներկայում լիովին այլ իրավիճակ է։ Թուրքիան փաստացի դարձել է ինքնուրույն դերակատար, որը բազմավեկտոր արտաքին քաղաքականություն է վարում՝ փորձելով իր ազդեցությունը տարածել տարբեր ուղղություններով։ Ու այս հարցում Անկարան օգտագործում է սեփական երկրի առանցքային աշխարհագրական դիրքը, քանի որ այն գտնվում է Արևելքի ու Արևմուտքի, Հյուսիսի ու Հարավի խաչմերուկում, իսկ Սև ծով մտնող նեղուցները գտնվում են թուրքական վերահսկողության ներքո։ Եվ ուշագրավ է այն իրողությունը, որ արևմտյան ռազմաքաղաքական խմբավորման անդամ լինելով հանդերձ՝ Թուրքիան մի շարք ուղղություններով համագործակցում է Ռուսաստանի հետ նույնիսկ այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են ռազմական ու ատոմային էներգիայի ոլորտները։
 
Բայց պետք է նկատի ունենալ, որ ռազմաստրատեգիական առումով այս երկու երկրները մրցակիցներ են միմյանց։ Ու վաղ թե ուշ նրանց շահերը մի շարք կարևորագույն հարցերում ուղղակի բախվելու են։ Իսկ հակասությունների սրացման համար կան բոլոր պայմանները, քանի որ Անկարան շարունակում է ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, բայց դրա հետ մեկտեղ ցանկանում է միջնորդի դերակատարություն ստանձնել։ Դրանով է պայմանավորված, որ ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարում է, թե Ռուսաստանը զարմացած է Ուկրաինայում միջնորդական ծառայություններ մատուցելու Թուրքիայի պատրաստակամությամբ այն դեպքում, երբ Անկարան շարունակում է Կիևի հետ համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում։ Թուրքիայի ու Ռուսաստանի շահերի հակասությունը տեսանելի է նաև Սիրիայի հարցում։ Մոսկվան աջակցում է Ասադի ղեկավարած կառավարությանը, իսկ Թուրքիան ոչ միայն աջակցում է հակաասադյան ուժերին, այլև թուրքական զորքերը քրդական անջատողականների դեմ պայքարի անվան տակ պարբերաբար ներխուժում են Սիրիայի տարածք ու դուրս չեն գալիս։
 
Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների հատման կետ կարող է դառնալ նաև Հարավային Կովկասը։ Թուրքիային հաջողվել է ամբողջությամբ հաստատվել Ադրբեջանում, իսկ Վրաստանում մեծ է թուրքական կապիտալի ազդեցությունը։ Մնում է, որ Թուրքիան հաստատվի նաև Հայաստանում ու դուրս մղի Ռուսաստանին Հարավային Կովկասից։ Ուստի, Ռուսաստանը պետք է միշտ նկատի ունենա այս հանգամանքն իր արտաքին քաղաքականությունը կառուցելիս։ Մյուս կողմից՝ Թուրքիան նպատակ ունի նաև տարածաշրջանից դուրս մղել Իրանին։ Պատահական չէ, որ Իրանը պարբերաբար հայտարարում է, թե դեմ է տարածաշրջանի երկրների ճանաչված սահմանների փոփոխությանը և կանխում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Թեհրանի շահերին դեմ է պանթուրքական ծրագրերի իրականացումը, որը կարող է ճանապարհ բացել զգալի թյուրքախոս բնակչություն ունեցող Իրանի քայքայման համար։ Թուրքիայի ու Իրանի մրցակցությունը պայմանավորված է նաև մահմեդական աշխարհում գերակա դիրքեր ստանձնելու ձգտումների հանգամանքով։
 
Ու, ընդհանրապես, Իրանում խոր անվստահություն կա Թուրքիայի վարած քաղաքականության նկատմամբ։ Պատահական չէ, որ վերջերս Թեհրանը հայտարարեց, թե Թուրքիան նախագահ Ռաիսիի ուղղաթիռի որոնումների ժամանակ ավելի շատ փորձել է գովազդել իր ԱԹՍ-ն, քան օգնել։ Թուրքիան փորձում է դուրս գալ նաև Արևմուտքի նախանշած սահմաններից, բայց, միևնույն ժամանակ, ցանկանում է օգտվել արևմտյան ռազմաքաղաքական բլոկի անդամ լինելու իր լծակներից։ Ընդհանրապես, Թուրքիան տեխնոլոգիաներ ձեռք բերելու տեսանկյունից ցանկանում է Արևմուտքից օգուտներ ստանալ։
 
Անկարան ձգտում է առաջին հերթին ձեռք բերել ռազմական տեխնոլոգիաներ, ապա դրա հիման վրա ստեղծել իր ռազմարդյունաբերությունն ու գերժամանակակից զենքերը։ Նկատի ունենանք, որ արևմտյան տարբեր տեխնիկական մասեր ձեռք բերելու արդյունքում էր, որ թուրքական ընկերությանը հաջողվեց ստեղծել «Բայրաքթար» ԱԹՍ-ները, գովազդել դրանք ու վաճառել տասնյակ երկրների։ Բայց խնդիրը լուրջ է հատկապես կործանիչ ավիացիայի հարցում։ Թուրքական F-16 կործանիչներն արդեն հին են, քանի որ ժամանակակից աշխարհում ռազմական տեխնոլոգիաները մեծ արագությամբ զարգանում են։Ռուսական C-400 հակահրթիռային համակարգեր ձեռք բերելու ադյունքում ԱՄՆ-ը Թուրքիային դուրս է թողել F 35 կործանիչների ծրագրից, այնինչ Վաշինգտոնում խնդիր չեն տեսնում Հունաստանին այդ կործանիչների տրամադրման հարցում, ինչի արդյունքում ուժերի հարաբերակցությունը փոխվում է հօգուտ Հունաստանի։
 
Ուստի, Թուրքիան փորձում է մի կողմից՝ ԱՄՆ-ից ձեռք բերել F-16 արդիականացված կործանիչներ, իսկ մյուս կողմից էլ՝ եվրոպական Eurofighter Typhoon կործանիչներ։ Սակայն եվրոպական ծագման կործանիչները ձեռք բերելու հարցում առանցքային է դրանց կառուցման ծրագրի շրջանակներում ընդգրկված բոլոր երկրների՝ Իսպանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի համաձայնությունը։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարում է, որ Թուրքիային հնարավոր Eurofighter կործանիչներ մատակարարելու նախագիծը մշակվել է Բրիտանիայի կողմից և գտնվում է վաղ փուլում։ Շոլցի խոսքերից կարելի է ենթադրել, որ Գերմանիան թույլ չի տալիս, որ գործարքի իրականացման հարցում առաջխաղացում տեղի ունենա։
 
Խնդիրն այն է, որ Գերմանիան ու Թուրքիան մի շարք հարցերում տարաձայնություններ ունեն։ Այդ տարաձայնությունները վերաբերում են քրդական խնդրին, Հունաստանի թեմային ու Գազայում ընթացող պատերազմին։ Գաղտնիք չէ, որ Գերմանիան աջակցում է Իսրայելին, իսկ երբ Թուրքիան նոր կործանիչներ ձեռք բերի, կարող է խնդիրներ ստեղծել նաև Իսրայելի համար։ Այնպես որ, ժամանակի ընթացքում Թուրքիայի աճող հավակնությունները տարբեր կողմերից դիմադրության են հանդիպում։
 
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվելԻրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ ՇարմազանովՌուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո ՀՀ իշխանությունը տեղեկություն է ունեցել պատերազմի մասին, պատասխանատուն ինքն է․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Արցախի կործանման սկիզբը դրվել է 44-օրյա պատերազմով, չպետք է հասնեինք այս իրավիճակին. Շահրամանյան (տեսանյութ) Վարչապետի վրա ձու են նետել Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ ՈՒՂԻՂ. Եռաբլուրում ոգեկոչում են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակըՈւկրաինան պատրաստվում է զանգվածաբար կիրառել որսիչ ԱԹՍ-ներ․ Բուդանովը ժամկետ է նշել Արցախի ժողովուրդը չի հրաժարվել և երբեք չի հրաժարվելու իր հավաքական իրավունքներից. խաղաղությունը չի կարող կառուցվել արդարության շրջանցմամբ. Բաղունց Ի՞նչ պատերազմ, ի՞նչ ես ասում․ Ծառուկյանը հիշեցրել է՝ ինչ էր զգուշացրել 44-օրյա պատերազմից առաջ Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Երևանում բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Սեպտեմբերի 27․ վեց տարի առաջ սկսվեց 44-օրյա պատերազմը ՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներում Երևանն ու, առհասարակ, Հայաստանը փաստորեն «բաց են» արտաքին թշնամու լրտեսական ու դիվերսիոն գործունեության առջև. Արմեն Այվազյան Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության
Ամենադիտված