Սրբուհի Գալյանը նշանակվեց արդարադատության նախարար
ՔաղաքականՍրբուհի Գալյանը նշանակվեց ՀՀ արդարադատության նախարար։ ՀՀ նախագահն արդեն ստորագրել է հրամանագիրը, որում նշված է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Սրբուհի ԳԱԼՅԱՆԻՆ նշանակել արդարադատության նախարար»,- նշված է հրամանագրում։