3-ամյա հնդիկ շախմատիստը դարձել է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի ամենաերիտասարդ խաղացողը
Սպորտ3-ամյա հնդիկ Անիշ Սարկարը դարձել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) վարկանիշային աղյուսակի ամենաերիտասարդ խաղացողը։
Այս մասին շաբաթ օրը հայտնել է կազմակերպության մամուլի ծառայությունը։ Սարկարը ծնվել է 2021 թվականի հունվարի 26-ին և ներկայումս ունի 1555 անհատական վարկանիշ (նոյեմբերի 31-ի տվյալով)։
Ինչպես հայտնում է ChessBase India-ն, Հոկտեմբերին պատանի շախմատիստն առաջին անգամ հանդես եկավ դասական վարկանիշային մրցաշարում՝ Արևմտյան Բենգալիայի առաջնությունում (մինչև 9 տարեկան տարիքային կատեգորիայում), որտեղ 8 հնարավորից վաստակեց 5,5 միավոր և 140 խաղացողների մեջ զբաղեցրեց 24-րդ տեղը։