Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Ֆրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ) 

Սոցիալական արդարության ոլորտում ի հայտ եկող խնդիրների մեծ մասը կապված է կրթության որակի հետ. Փաշինյան (տեսանյութ)

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցել է Երևանում անցկացվող «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» միջազգային համաժողովին:

Միջոցառմանը մասնակցել են նաև Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի և Երեխաների զարգացման արաբական խորհրդի նախագահ, Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդը, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, այլ հյուրեր արտերկրից, պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, ողջունել սոցիալական արդարությանը նվիրված համաժողովի մասնակիցներին, որն, ըստ վարչապետի, ժամանակակից աշխարհի կարևորագույն թեմաներից մեկն է: «Բնականաբար, յուրաքանչյուր Կառավարության և հանրության համար սոցիալական արդարությունն ունի չափազանց կարևոր նշանակություն, և իհարկե, սա մի թեմա է, որն ունի ամենատարբեր շերտեր»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և խոսել սոցիալական արդարության ամենաֆունդամենտալ, ամենակարևոր գործոնի մասին, որն, ըստ վարչապետի, նաև պատասխանում է հարցին, թե ինչ է պետք անել, ինչ պայմաններ է պետք ապահովել սոցիալական արդարությունը հնարավոր դարձնելու համար. «Իմ կարծիքով, և թերևս դա ցույց է տալիս մեր Կառավարության հետազոտությունը, դիտարկումները, սոցիալական արդարությունը հնարավոր դարձնելու համար անհրաժեշտ է ապահովել կրթության հասանելիությունը բոլորի համար, որովհետև դժվար է պատկերացնել սոցիալական արդարություն առանց կրթության արդար հասանելիության, որովհետև այն բոլոր պրոբլեմները, որոնք ի հայտ են գալիս սոցիալական արդարության ոլորտում՝ դրանց մի զգալի մասը կապված է կրթության հասանելիության կամ կրթության որակի հետ: Թերևս կարևոր է ընդգծել, որ այստեղ կրթություն ասվածը պետք է ընկալել ավելի լայն համատեքստում, որովհետև ամենակարևոր բաղադրիչը տվյալ դեպքում, որը ես նկատի ունեմ, հետևյալն է՝ սեփական կյանքը կառավարելու հմտությունների և ունակությունների ամբողջությունը, որի հիմնաքարը, իհարկե, առաջին հերթին, դրվում է հանրակրթության ոլորտի, նրա հասանելիության և որակի վրա»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօր էլ մեր երկրում այս ոլորտում կան խնդիրներ, ինչպես աշխարհի շատ երկրներում, երբ կրթությունը կամ որակյալ կրթությունը հավասարապես հասանելի չէ բոլորին: Եվ սա թերևս ամենակարևոր խնդիրներից մեկն է, որ Կառավարությունը փորձում է լուծել: «Ահա, այս խնդրի լուծմանն են ուղղված մեր 500 մանկապարտեզ, 300 դպրոց կառուցելու, վերակառուցելու կամ հիմնանորոգելու ծրագիրը և ի շարունակություն դրա՝ «Ակադեմիական քաղաք» նախագիծը: Եվ ուզում եմ ընդգծել, որ այս թեմաներն ուղիղ կապ ունեն նաև կանանց ներգրավման խնդրի հետ»,- ասել է վարչապետը և այս համատեքստում ընդգծել հատկապես մանկապարտեզների դերը, որի պակասը խոչընդոտ է կանանց համար իրենց կրթությամբ զբաղվելու, հմտությունները զարգացնելու առումով:

Երկրի ղեկավարը նաև ընդգծել է մանկապարտեզների դերը՝ որպես կրթության առաջին աստիճան, որը երեխաների մեջ մոլեկուլյար մակարդակում ներդնում է այն հնարավորությունները, որոնք կօգտագործվեն հետագա կյանքում: Չթերագնահատելով Կառավարության կողմից վարվող քաղաքականությունը սոցիալական արդարության, աշխատանքի ոլորտներում, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ամեն շերտում կրթության կոմպոնենտը շատ էական նշանակություն ունի:

Վարչապետը խոսել է նաև հայեցակարգային այն ընկալումների մասին, որոնք փորձ են արվում ներդնել վարվող քաղաքականությունների մեջ: «Լինելով հետխորհրդային պետություն՝ շատ կարևոր է միմյանցից հստակ տարանջատել սոցիալական հավասարությունը և սոցիալական արդարությունը, որովհետև սոցիալական հավասարության կոնցեպտն այլ կոնցեպտ է, իսկ սոցիալական արդարության կոնցեպտը՝ բոլորովին այլ: Սոցիալական արդարության հայեցակարգը ենթադրում է, որ մարդը պետք է իր բարեկեցությունը հաստատի սեփական աշխատանքի միջոցով: Եվ իր բարեկեցության մակարդակը պետք է ուղիղ կապի մեջ լինի նրա կատարած աշխատանքի բովանդակության, որակի, արտադրողականության և արդարության հետ»,- նշել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ իր ընկալմամբ, պետության սոցիալական քաղաքականությունները պետք է ուղղված լինեն աջակցելու մարդկանց, քաղաքացիներին, որպեսզի նրանք իրենց աշխատանքի մեջ լինեն ավելի արդյունավետ, ավելի արտադրողական և մեծ հաշվով՝ ավելի մրցունակ աշխատանքի շուկայում, ասել է, թե սեփական բարեկեցությունն ապահովելու հմտություններին ավելի մեծ հասանելիություն ունենան:

Երկրի ղեկավարն անդրադարձել է նաև սոցիալական այն խմբերին, որոնց դեպքում վերոնշյալ բանաձևն օբյեկտիվ պատճառներով չի կարող գործել, օրինակ՝ ֆունկցիոնալ սահմանափակումներ, առողջության հետ կապված խնդիրներ ունեցող սոցիալական խմբերը: Այս համատեքստում, վարչապետը նշել է, որ կառավարությունների կողմից վարվող քաղաքականություններն ուղիղ կապ ունեն նրա հետ, թե ինչքանով է սոցիալական արդարության ոլորտում վարվող քաղաքականությունն արդյունավետ, այսինքն՝ հանրությունը որպես ամբողջություն ինչքանով է էֆեկտիվ աշխատում, ինչքանով է արդյունք ձևավորելու, և ի վերջո՝ հարկեր, պետական եկամուտներ գեներացնելու:

Վարչապետը ևս մեկ անգամ ողջունել է համաժողովի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում, քանի որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, համաժողովի շրջանակում քննարկվող հարցերը Հայաստանի Կառավարության առաջնահերթությունների ցանկում են: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ համաժողովի հյուրերի աջակցությամբ հնարավոր կլինի ավելի կոնկրետացնել, ճշգրտել այս հարցերին Կառավարության պատասխանների տարբերակները, ձևակերպումներն ու ըմբռնումները:

Ամփոփելով իր խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ներկաներին մասնակցության համար և հաջողություն մաղթել համաժողովին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո ՀՀ իշխանությունը տեղեկություն է ունեցել պատերազմի մասին, պատասխանատուն ինքն է․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Արցախի կործանման սկիզբը դրվել է 44-օրյա պատերազմով, չպետք է հասնեինք այս իրավիճակին. Շահրամանյան (տեսանյութ) Վարչապետի վրա ձու են նետել Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ ՈՒՂԻՂ. Եռաբլուրում ոգեկոչում են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակըՈւկրաինան պատրաստվում է զանգվածաբար կիրառել որսիչ ԱԹՍ-ներ․ Բուդանովը ժամկետ է նշել Արցախի ժողովուրդը չի հրաժարվել և երբեք չի հրաժարվելու իր հավաքական իրավունքներից. խաղաղությունը չի կարող կառուցվել արդարության շրջանցմամբ. Բաղունց Ի՞նչ պատերազմ, ի՞նչ ես ասում․ Ծառուկյանը հիշեցրել է՝ ինչ էր զգուշացրել 44-օրյա պատերազմից առաջ Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Երևանում բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Սեպտեմբերի 27․ վեց տարի առաջ սկսվեց 44-օրյա պատերազմը ՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներում Երևանն ու, առհասարակ, Հայաստանը փաստորեն «բաց են» արտաքին թշնամու լրտեսական ու դիվերսիոն գործունեության առջև. Արմեն Այվազյան Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) Ներկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն
Ամենադիտված