Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել
ՔաղաքականԳյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։
Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի դահլիճը բաց կլինի, նիստը կկայանա, եթե ավագանու գործող 20 անդամներից 17-ի մասնակցությունն ապահովի։
Ի դեպ, «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամներից մեկը, ով արտերկրում է ու ցուցակից դուրս գալու դիմում չէր ներկայացրել, շաբաթվա վերջին մանդատ է ստացել։ «Բալասանյան» դաշինքն անցած շաբաթ ողջ կազմով քաղաքապետի գլխավորությամբ հրաժարական ներկայացրեց։