Ադրբեջանի ԱԽ քարտուղարը սպառնացել է Հայաստանին
Արտաքին ՔաղաքականԱդրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը «Ադրբեջանական» թերթի համար իր հոդվածում նշել է, թե իբր «մի շարք օտարերկրյա պետությունների և կազմակերպությունների փորձերը՝ օգտագործելու Հայաստանի տարածքը նոր սպառնալիքներ ստեղծելու համար, միայն ուժեղացնում են տարածաշրջանում առանց այն էլ բարդ իրավիճակը»։
«Նման ռեւանշիստական քաղաքականության ֆոնին Ադրբեջանը հետևողականորեն ամրապնդում է իր անվտանգության համակարգը և ձևավորել է արդյունավետ պաշտպանական ռազմավարություն, որը թույլ է տալիս արագ արձագանքել ցանկացած արտաքին ազդեցության»,- նշել է Ուսուբովը։
Նա սպառնացել է, թե Բաքուն կարող է Երևանին «ստիպել» ստորագրել խաղաղության համաձայնագիրը, սակայն «մեծահոգաբար» ուզում է փոխվստահության մթնոլորտ։