Թրամփը խոստովանել է, որ կարող է պարտվել ընտրություններում
ԱՄՆԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը խոստովանում է ընտրություններում պարտության հավանականությունը։ Այս մասին, ինչպես հաղորդում է Euromedia24.com-ը, հայտնել է ABC հեռուստաալիքը։
«Բավականին մեծ առավելություն ունեմ, բայց կարելի է ասել, որ այո, իմ պարտությունը երբեմն հնարավոր է:
Այնուամենայնիվ, դա հետաքրքիր կլինի»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով ընտրություններում պարտության հավանականության մասին հարցին: Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում տեղի են ունենում հերթական համընդհանուր ընտրությունները, որոնցում ընտրում են նախագահին, Սենատի մեկ երրորդին և Կոնգրեսի ողջ Ներկայացուցիչների պալատը, ինչպես նաև 11 նահանգի և 2 տարածքի նահանգապետերի։
Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը և ԱՄՆ իշխող Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Քամալա Հարիսը։
Թրամփը եղել է Ամերիկայի 45-րդ նախագահը և պաշտոնավարել է 2017-2021 թվականներին։ Նա պարտվել է 2020 թվականի նախագահական ընտրություններում դեմոկրատ Ջո Բայդենին և այժմ փորձում է վերադառնալ Սպիտակ տուն։
Հարիսը 2021 թվականի հունվարից զբաղեցնում է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը։