Հաագայի դատարանը նոյեմբերի 12-ին կկայացնի Ադրբեջանի դեմ ՀՀ–ի հայցի վերաբերյալ վճիռը
Արտաքին Քաղաքական2024 թվականի նոյեմբերի 12-ին, Արդարադատության միջազգային դատարանը կհրապարակի Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով (Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ) Բաքվի ներկայացրած նախնական առարկությունների մասով վճիռը:
Նիստը կկայանա Հաագայի ժամանակով ժամը 15:00-ին: Դատարանի նախագահ Նավաֆ Սալամը կընթերցի վճիռը:
Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը նախաձեռնել է Ադրբեջանի դեմ գործի հարուցում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտումների վերաբերյալ: Ապրիլի 21-ին Ադրբեջանը նախնական առարկություն է ներկայացրել դատարան: