Հայաստանում բենզինի գները սեպտեմբերի համեմատ աճել են 0,1 տոկոսով
ՀասարակությունՀայաստանում բենզինը 2024 թվականի հոկտեմբերին, 2023 թվականի հոկտեմբերի համեմատ, էժանացել է 5,8 տոկոսով, իսկ դիզվառելիքը՝ 8,4 տոկոսով: Այդ մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։
Ընդ որում, բենզինի գներն ընթացիկ տարվա հոկտեմբերին, նույն տարվա սեպտեմբերի համեմատ, աճել են 0,1 տոկոսով, իսկ դիզելային վառելիքինը՝ նվազել 0,4 տոկոսով: Իսկ այս տարվա հոկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ բենզինն ու դիզվառելիքը էժանացել են համապատասխանաբար 4,9 և 8,2 տոկոսով։