Իշխանությունը հարկ վճարողին տեսնում է պոտենցիալ հանցագործ, անում է ամեն ինչ շատ հարկ գանձելու համար.Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է․
«Կառավարության կողմից շրջանառության հարկի դրույքաչափի երկու անգամ բարձրացումը փոքր բիզնեսի դեմ իշխանությունների հերթական քայլերից է, որը բացառիկ է իր բացասական ազդեցությամբ։
«Կառավարության կողմից շրջանառության հարկի դրույքաչափի երկու անգամ բարձրացումը փոքր բիզնեսի դեմ իշխանությունների հերթական քայլերից է, որը բացառիկ է իր բացասական ազդեցությամբ։
Առանց մասնագիտական հիմնավորումների իրականացված փոփոխությունները արձանագրում են մեկ բան․ իշխանությունը հարկ վճարողին տեսնում է որպես պոտենցիալ հանցագործ և անում է ամեն ինչ շատ հարկ գանձելու և հարկ վճարողի կյանքը բարդացնելու ուղղությամբ։
Արդյունքում, ավելի քանի 30.000 ձեռներեցներ ունենալու են ֆինանսական խնդիրներ հարկային բեռի կտրուկ ավելացման պատճառով, ինչը բերելու է գների թանկացման, սոցիալական խնդիրների, հարկերից խուսափելու հնարավոր ռիսկերի։
Ընդհանրապես, հարկերի բարձրացումը պետք է իրականացվի միայն բացառիկ դեպքերում (օրինակ ՀՆԱ-ի անկում), որը պետք է ամրագրվի օրենսդրությամբ, որը նաև կանխատեսելիություն կստեղծի տնտեսվարողների մոտ՝ խթանելով ներքին և արտաքին ներդրումները»։