Վաղը՝ նոյեմբերի 6-ին, նշանակված է քաղաքական գործերով երկու դատական նիստ. Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Վաղը՝ նոյեմբերի 6-ին, նշանակված է քաղաքական գործերով երկու դատական նիստ.
— ժամը 10:00-ին Աջափնյակի դատարանում տեղի կունենա Սամվել Վարդանյանի դեմ քրեական գործով («Ավտոբուսի գործ») հերթական դատական նիստը։ Նախատեսվում է ավարտել տուժողի հարցաքննությունը և իրականացնել վկայի հարցաքննությունը։
— ժամը 16:00-ին Մասիվի դատարանում տեղի կունենա Սամսոնյանի ու Սաղաթելյանի դեմ քրեական գործով («Իմնեմնիմիի գործ») հերթական դատական նիստը։ Նախատեսվում է իրականացնել վկաների հարցաքննությունը»։