Առողջապահության նախարարության հերթական ձախողումը․ Անուշ Պողոսյան
Առողջապահության փորձագետ, իրավապաշտպան Անուշ Պողոսյանը գրում է.
«2024 թվականի մարտի 1-ից մի շարք դեղեր ըստ կառավարության համապատասխան որոշման սկսեցին վաճառվել դեղատոմսերով։ Մինչ ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնյաները պնդում էին , որ կատարել են տասնամյակի լավագույն<<բարեփոխումը>>, դեղատներում հերթեր էին, իսկ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.amը սկսել էր տուգանել <<անբարեխիղճ>> դեղատներին , որորնք ընդառաջ էին գնում հիվանդներին և տալտս էին դեղերը առանց դեղատոմսի, քանի որ Արմեդ համակարգը չէր աշխատում։ Այս քաոսը տևեց 10-15 օր, աննախադեպ <<բարեփոխումը>> մնաց թղթի վրա, իսկ դեղատները և բժիշկները շարունակեցին աշխատել այնպես, ինչպես աշխատել էին։ Եվ հիմա https://www.e-draft.am/ -ում շրջանառվում է մի նախագիծ հետևյալ հիմնավորմամբ
<< Նախագծով առաջարկվում է դեղատոմսով բաց թողնվող այլ դեղերի մասով, էլեկտրոնային եղանակով դեղատոմսերի գրման գործընթացը երկարաձգել մինչև 2027 թվականի հունվարի 1-ը: Հաշվի առնելով, որ էլեկտրոնային դեղատոմսով գրման ու բաց թողնման գործընթացը ՀՀ-ում իրականացվում է առաջին անգամ, ուստի ծրագրի առաջին փուլի ներդրման գործընթացի նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու, հնարավոր ռիսկերից խուսափելու, խնդիրները վերլուծելու, կատարելագործելու նպատակով, առաջարկվում է երկարաձգել դեղատոմսով բաց թողնվող այլ դեղերի մասով էլեկտրոնային դեղատոմսերի գրման ու բացթողման գործընթացը>>
Մի խոսքով ՀՀ առողջապահության նախարարությունը ասում է, որ այս <<բարեփոխումը>> եւս չստացվեց։ Ու ոչ մի պաշտոնյա չի տալիս ժողովրդին բացատրություն, թե ինչու իրենց մոտ ամեն ինչ չի ստացվում
Հ․Գ․ Կարևորը ստացվում է ստանալ պարգևավճարներ․․․․․․․․․․․․․․․»։