Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները կկարգավորվեն խաղաղության պայմանագրի կնքումից հետո․ Թուրքիայի ԱԳ նախարար
Արտաքին Քաղաքական«Ադրբեջանն ու Հայաստանը մոտենում են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,– նման կարծիք է հայտնել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Ֆիդանը լրագրողների հետ զրույցում ընդգծել է Կովկասում խաղաղության հաստատման կարևորությունը. «Մենք Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագիրը չափազանց կարևոր քայլ ենք համարում տարածաշրջանում կայունության և խաղաղության համար»:
Նա հավելել է, որ այս առաջընթացի լավ օրինակ է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների կանոնակարգի հաստատումը։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև [խաղաղության] համաձայնագրի ստորագրումից հետո Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները նույնպես կկարգավորվեն»,- ասել է նա։