ՔՊ–ում արձագանքել են Թրամփի հաղթանակին
Արտաքին ՔաղաքականԹրամփի ընտրությունն ԱՄՆ նախագահի պաշտոնում չի ազդի Երեւանի և Վաշինգտոնի հարաբերությունների վրա։ Այս մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասել է ՔՊ կուսակցության փոխնախագահ, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Ես լուրջ չեմ վերաբերվում այն տեքստերին, թե ինչ կլինի, եթե այս մեկն այստեղ հաղթի, այն մեկն այնտեղ հաղթի։ Եկեք մենք մեր գործերով լինենք, ամերիկնացիներին թողնենք հանգիստ։
Ամերիկան իր օրակարգով պետություն է, մեր հարաբերություններում ոչինչ չի փոխվի։ Հայ-ամերիկյան հարաբերությունները ջերմ են, մենք գնում ենք նաև ռազմավարական գործընկերության»,- նշեց Պապոյանը։