Բաքվում գերեվարված հայերը պետք է արձակվեն․ Թանդիլյանը դիմել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը գրում է․
«Նամակներ եմ գրել Հայաստանի Հանրապետությում հավատարմագրված դեսպաններին՝ մեկ անգամ ևս հիշեցնելով Բաքվի բանտերում առնվազն 23 մեր հայրենակիցների առկայության մասին։
Մինչ աշխարհը հավաքվում է գլոբալ հրատապ մարտահրավերներին դիմակայելու համար, Ադրբեջանը շարունակում է անտեսել մարդու հիմնարար իրավունքները և մարդասիրական սկզբունքները:
Հորդորել եմ դեսպաններին՝ իրենց երկրների կողմից գործադրել դիվանագիտական ազդեցությունը՝ այս անարդարացիորեն կալանավորված մարդկանց անհապաղ և անվերապահ ազատ արձակման համար»: