Թրամփը հայտարարել է, որ իր երեխաներին չի ընդգրկելու նոր վարչակազմում
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, ի տարբերություն իր առաջին նախագահական ժամկետի, նոր վարչակազմի օրոք իր երեխաներին չի նշանակի պաշտոններում, քանի որ այդ փորձը չափազանց ցավոտ է եղել ընտանիքի համար։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտնել է NBC News հեռուստաալիքը:
«Թրամփը հայտարարել է, որ իր երեխաներին չի ընդգրկելու նոր վարչակազմում, ի տարբերություն իր պաշտոնավարման առաջին ժամկետի, երբ նրա դուստր Իվանկա Թրամփը և փեսա Ջարեդ Քուշները առանցքային խորհրդականներ էին», - ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: