ԱՄՆ-ն փորձում է վերակողմնորոշել Հայաստանին դեպի Արևմուտք՝ Ուկրաինայի և Մոլդովայի օրինակով․ ՌԴ ԱՀԾ
Արտաքին ՔաղաքականԱՄՆ Պետդեպարտամենտն արագացրել է Հայաստանում քաղհասարակության արևմտամետ կառույցների խթանմանն ուղղված աշխատանքները, ասվում է ՏԱՍՍ-ին ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից ստացված հաղորդագրության մեջ։
«ԱՄՆ Պետդեպարտամենտում նկատելիորեն արագացրել են Հայաստանում արևմտամետ քաղհասարակության կառույցների գործունեությունը խթանող միջոցառումների համալիրի աշխատանքը», հաղորդում է ՌԴ արտաքին հետախուզական ծառայությունը։
ԱՄՆ-ն Հայաստանին մղում է դեպի «ազգային ինքնասպանություն»՝ Երևանին դրդելով հրաժարվել արժեքներից, ավանդույթներից և շահավետ տնտեսական կապերից, պնդել են ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունից։
«ԱՄՆ-ն ցանկանում է վերջնականապես Հայաստանը վերակողմնորոշել դեպի զարգացման արևմտամետ ուղղություն՝ առաջնորդվելով Ուկրաինայում և Մոլդովայում փորձարկված սխեմաներով», - ասվում է հաղորդագրությունում։