Մասկը բացատրել է, թե ինչու Թրամփի հաղթանակը ցնցեց ամերիկացիներին
ԱՄՆԱմերիկյան լրատվամիջոցները ստում էին Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի մասին, ուստի, ընտրություններում նրա հաղթանակը շոկ էր ոմանց համար: Նման կարծիք է հայտնել Իլոն Մասկը։ Այս մասին հաղորդում է Euromedia24.com-ը։
«Ցանկացած ոք, Ամերիկայում կամ այլուր, ով Թրամփի հաղթանակը ցնցող է համարում, պետք է փոխի իր տեղեկատվության աղբյուրը»,- գրել է նա X-ում (նախկինում՝ Twitter):
«Գրեթե բոլոր ավանդական հիմնական լրատվամիջոցները տարածում են ամբողջովին կեղծ լորրեր: Նրանք ստում են ձեզ», - ասել է Մասկը:
ԱՄՆ-ի ընտրությունների քվեարկության պաշտոնական արդյունքները դեռ չեն ամփոփվել, սակայն, Թրամփն այժմ հավաքել է 295 ընտրական ձայն:
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը նրան անվանել է պետության ընտրված ղեկավար, իսկ Թրամփն արդեն շնորհավորանքներ է ստանում օտարերկրյա առաջնորդներից։