Երիտասարդ կհամարվեն 13-35 տարեկանները․ Կառավարությունը հավանություն տվեց օրենքի նախագծին (տեսանյութ)
ՀասարակությունԿառավարությունը հավանություն տվեց «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծին, որով երիտասարդների տարիքային շեմ է առաջարկվում սահմանել 13-35 տարեկանը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ երիտասարդների ինքնիրացման համար նպաստավոր միջավայրի ստեղծման քայլեր են արվում։ Ըստ նրա՝ մինչ այս պետությունը չի ունեցել համապարփակ օրենսդրություն, որը կներկայացներ երիտասարդական քաղաքականությունը, թիրախներն ու շահառուներին, և այս նախագիծը կգա լրացնելու բացը։
Մանրամասները՝ տեսանյութում։