Կապանը և Իրանի քաղաքներն ապագայում իրար կկապվեն ուղիղ չվերթերով
Արտաքին Քաղաքական
Կապանը և Իրանի քաղաքներն ապագայում իրար կկապվեն ուղիղ չվերթերով, լրագրողներին հայտնել է ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Նա նշել է, որ մի քանի անգամ թռել է Երևան-Կապան չվերթով․ «Այս պատվիրակությունը, որ հիմա տեսնում եք, Հայաստան թռիչքով է եկել, ես ինքս էլ մի քանի անգամ թռիչքով եմ եկել։ Հուսով ենք, որ այդ օդանավակայանը կզարգանա և դրա զարգացման արդյունքում ուղիղ չվերթներ կունենանք Կապանից դեպի Իրանի տարբեր քաղաքներ»
Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանի զարգացումն ու անվտանգությունն Իրանի զարգացումն ու անվտանգությունն է։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)