Երբ տեղեկացել եմ ինձ սպասարկող վարորդի հնարավոր ապօրինությունների մասին, դիմել եմ դատախազություն. Կոստանյան
Քաղաքական«Իմ վարորդը չէ, այլ արտգործնախարարության վարորդը, ով աշխատել է ԱԳՆ–ում մինչև իմ տեղակալ նշանակվելը»,– այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ ՀՀ ԱԳՆ աշխատակից վարորդը մուտքի վիզաներ տրամադրելու օժանդակության համար գումար է վերցրել մարդկանցից։
«Այն պահին, երբ տեղեկացել եմ նման հնարավոր ապօրինությունների մասին, ինքս հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն»,– նշել է նա և հավելել, որ վարորդն ազատվել է աշխատանքից սեպտեմբերի 28–ին, սակայն սեպտեմբերի 14–ից իրեն չի սպասարկել։