Ամբողջապես կիսում եմ «իրական Հայաստան» ունենալու գաղափարախոսությունը․ Գալյան (տեսանյութ)
ՔաղաքականԱրդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը հայտնել է, որ դեռ չի ծանոթացել խաղաղության պայմանագրի տեքստին, սակայն ստանձնել է պատասխանատվություն՝ «ապահովելու խաղաղության ողջ գործընթացի իրավական ուղեկցումը»։
Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ դեռ վաղ է խոսել նախարարությունում կադրային փոփոխություններ իրականացնելու մասին։
«Թափուր հաստիքների լրացման ուղղությամբ աշխատանքներ կտարվեն, բայց կադրերի փոփոխության հետ կապված դեռ վաղ է խոսել»,– պարզաբանեց Գալյանը։
Նա նշեց, որ ամբողջապես կիսում է իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը «իրական Հայաստանի» գաղափարախոսության հետ կապված․ «Հանձն եմ առել պարտականություն իրականացնել ողջ գործընթացի իրավական ապահովումը»,– ասաց նախարարը։