Վերջնական համաձայնեցում խաղաղության պայմանագրի բոլոր դրույթների վերաբերյալ այս պահին չկա. Կոստանյան (տեսանյութ)
Արտաքին ՔաղաքականԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը լրագրողների հետ զրույցում, արձագանքելով հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի մասին հարցերին, ասաց, որ վերջնական համաձայնեցում պայմանագրի բոլոր դրույթների վերաբերյալ այս պահին չկա, նրա խոսքով՝ «դինամիկ գործընթաց է»:
«Նախորդ տարբերակում, որ փոխանցվել էր Ադրբեջանի կողմից, 16 հոդված էր: Այս պահին որևէ կոնկրետ պայմանավորվածություն՝ նախարարների մակարդակով, կամ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպելու, չկա, բայց հայկական կողմը շահագրգռված է հանդիպումները ինտենսիվացնել, որպեսզի հնարավոր լինի հնարավորինս կարճ ժամկետում համաձայնեցնել համաձայնագրի տեքստը»,- ասաց Կոստանյանը:
Նա նշեց, որ Բաքվում կայանալիք COP29–ին մասնակցելու վերաբերյալ դեռևս որոշում չկա կայացված։
Կոստանյանը նաև պարզաբանեց, որ ՀՀ Սահմանադրության հարցը խաղաղության պայմանագրի մաս չէ: