Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափի աշխատանքը կակտիվանա Թուրքիայում կայանալիք հանդիպումից հետո. Շոյգու
Արտաքին ՔաղաքականՄոսկվան ակնկալում է, որ հոկտեմբերի 18-ին Թուրքիայում կայանալիք նախարարական հանդիպումից հետո «3+3» ձևաչափի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան – Ռուսաստան, Թուրքիա, Իրան) աշխատանքները կակտիվանան։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Հարավային Կովկասում մենք արել և շարունակում ենք անել հնարավորը «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի ամրապնդման համար։ Մենք ակնկալում ենք, որ Ստամբուլում նախարարների հանդիպումից հետո այդ մեխանիզմի աշխատանքը կակտիվանա»,- նշել է նա Մոսկվայում ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների նիստում։