Հայաստանում զանգովի արդարադատության չկա․ Գալյանը՝ Քյարամյանի ու Աղազարյանի միջադեպի մասին
ՔաղաքականԱրդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ հոկտեմբերի 15-ին ԱԺ–ում ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի և ՔՊ–ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած դեպքին։
Նա համոզմունք հայտնեց, որ «Հայաստանում զանգովի արդարադատության չկա»։
«Զանգովի արդարադատության մասին խոսում ենք, երբ զանգը հասնում է։ Ես արդյունքի վրա հիմնվող մարդ եմ, երբ կլինի զանգ, որի հիման վրա կլինի արդարադատություն, մենք կքննարկենք։ Իսկ խոսվել է զանգի մասին, որը չի իրականացվել, այսինքն՝ զանգովի արդարադատություն մեզ մոտ չկա»,- նշեց նախարարը։