Արևմտյան երկրները միջամտում են. Սերգեյ Շոյգուն՝ Հարավային Կովկասում իրավիճակի մասին
Արտաքին ՔաղաքականԻրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է բարդ մնալ, սակայն դրա բարելավման նախադրյալներ կան, բայց Արևմուտքը դա կանխում է։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների 12-րդ նիստում, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ինչ վերաբերում է տարածաշրջանային անվտանգությանը Հարավային Կովկասում, իրավիճակը շարունակում է բարդ մնալ, սակայն դրա բարելավման նախադրյալներ կան, որոնց խոչընդոտում են արտաքին խաղացողները, առաջին հերթին՝ արևմտյան երկրները»,-ասել է Շոյգուն։
Նրա խոսքով, սա միայն հաստատում է այն թեզը, որ տարածաշրջանային խնդիրները պահանջում են տարածաշրջանային լուծումներ։
Ինչպես հայտնի է, այսօր Մոսկվայում, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ, ընթանում ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների տարեկան 12-րդ նիստը։ Հայաստանը ներկայացնում է ՌԴ-ում դեսպան Գուրգեն Արսենյանը։