COP29-ին մասնակցելու որոշում դեռ չկա․ Վահան Կոստանյան
ՔաղաքականԱյս պահի դրությամբ COP29-ին մասնակցելու վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ հավելելով, որ այս ուղղությամբ քննարկումներ են ընթանում։
«Այս պահի դրությամբ Հայաստանը COP29-ին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ որոշում դեռևս չունի, ընթանում են քննարկումներ»,- ասաց Կոստանյանը՝ հավելելով, որ դա պայմանավորված է բանակցային գործընթացի դինամիկայով:
Հիշեցնենք, որ COP–29 գագաթնաժողովը կանցկացվի Բաքվում նոյեմբերի 11-24-ը։
Նշենք նաև, որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովն Ադրբեջանում անցկացնելու որոշումը կայացվել է անցած դեկտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական լայնածավալ հարձակումից և Արցախի հայաթափումից ընդամենը 3ամիս անց․ որոշումն ընդունվել է այդ թվում պաշտոնական Երևանի աջակցության շնորհիվ, ինչի դիմաց Բաքուն համաձայնել է ազատ արձակել 32 հայ ռազմագերիների։